Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
22.01.2019 | 00:19

Արդարների խորհուրդները իրավացի են, իսկ ամբարիշտները նենգությունների առաջնորդներ են։ Ամբարիշտների բերանները նենգավոր են, ուղղամիտների բերանը կփրկի իրենց։ Ամբարիշտը որ կողմ էլ դառնա, պիտի բնաջնջվի, բայց արդարների տները պիտի հարատևեն։ Իմաստունի բերանը պիտի գովաբանվի մարդկանցից, բայց ծուռ սիրտ ունեցողը պիտի արհամարհվի։ Լավ է խոնարհ ծառա լինել իր անձի համար, քան իր անձը մեծարել և հաց մուրալ։


Առակներ 12. 5-9

Դիտվել է՝ 1748

Մեկնաբանություններ